Ստեղծվում է գիտական հետազոտությունների միջպետական հիմնադրամ
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը հոկտեմբերի 17-19-ը Մինսկում մասնակցել է Հիմնարար գիտությունների բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների խորհրդի նիստին՝ որպես խորհրդի անդամ:
Նիստի ընթացքում քննարկվել են հիմնարար գիտությունների ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորհրդի նախագահության, գիտատեխնիկական եւ նորարարական ոլորտներում միջպետական խորհուրդների փոխգործակցության վերաբերյալ հարցեր:
Քննարկվել են նաեւ խորհրդի 2013 թ. աշխատանքային ծրագրի նախագիծը, հաջորդ նիստի անցկացման վայրը եւ ժամկետները : Նիստի ընթացքում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Ն.Պ. Լավյորովն ընտրվել է ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորհրդի նախագահ:
Հիմնական քննարկվող թեմաներից է եղել ԱՊՀ մասնակից պետությունների գիտական հետազոտությունների միջպետական հիմանդրամի ստեղծումը, հիմանդրամի հիմնադիր կապիտալի չափսը, գործունեության գերակա ուղղությունները: