ՀՀ կառավարության նիստում
Օգոստոսի 24-ի ՀՀ կառավարության նիստում կքննարկվի ««Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
Նախագծի համաձայն` ստեղծվում է հիմնադրամ, որի գործունեության հիմնական նպատակներն են գիտության, կրթության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող ծրագրերին ՀՀ-ում գիտական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և առանձին գիտնականների մասնակցության ծավալների ավելացումը, այդ նպատակով համապատասխան տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունը և տարածումը, ԵՄ «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակներում Հայաստանի գիտնականներին աջակցումը, համագործակցության հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, տարեկան հանդիպումների, սեմինարների, քննարկումների կազմակերպումը, և այլն: