Սեմինարի հրավեր
2010 թ. փետրվարի 18-ին, ժամը 17:00-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում (հասցե` ք. Երևան, Օրբելի 22, 1-ին հարկ) տեղի կունենա սեմինար՝ «ՀՀ գիտական կազմակերպության անձնագիր» թեմայով:
Սեմինարի ժամանակ կոմիտեի աշխատակիցները կներկայացնեն <<ՀՀ գիտական կազմակերպության անձնագրի>> լրամշակված տարբերակը, կպատասխանեն հետաքրքրող հարցերին:
Կոմիտեի աշխատակազմը բոլոր շահագրգիռ անձանց հրավիրում է մասնակցելու սեմինարին:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 210-140 (122) հեռախոսահամարով:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին