Հերթական սեմինարը ԳՊԿ-ում
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում անցկացվեց հերթական սեմինարը՝ «Հայկական աշխարհը գլոբալ ցանցերի դարաշրջանում» թեմայով: Զեկուցումով հանդես եկավ Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն, «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կրթություն» կազմակերպության ղեկավար Գարեգին Չուքասզյանը:
Մի քանի օրից նույն զեկույցը կներկայացվի նաեւ Կալիֆոռնիայի նահանգի Սիլիկոնյան Հովտում անցկացվելիք Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված ArmTech -2009 համաժողովում:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին