Ի գիտություն

Հայաստանի Հանրապետությունը հրավիրվում է դիտորդի կարգավիճակով մասնակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիոէթիկայի միջազգային կոմիտեի 24-րդ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ակադեմիական գիտելիքների և տեխնոլոգիայի էթիկայի համաշխարհային հանձնաժողովի 10-րդ հերթական նստաշրջանների հանրային հանդիպումներին: Հանդիպումների աշխատանքային լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը:
Համապատասխան թեկնածուի առկայության դեպքում անհրաժեշտ է մինչև ս.թ. օգոստոսի 25-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե ներկայացնել պահանջվող փաստաթղթերը (էլեկտրոնային և թղթային տարբերակներով)` ՀՀ ԱԳ նախարարություն փոխանցելու համար:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Սոցիալական և հումանիտար գիտությունների հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի գրությունից: