ՄՐՑՈՒՅԹ
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Մասնագիտական վերապատրաստում 2025» մրցույթը:
Մրցույթն ուղղված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպությունների և բուհերի աշխատակիցների, այդ թվում՝ երիտասարդ գիտական կադրերի մասնագիտական վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը:
Մրցույթին մասնակցելու հայտը լրացնում և ներկայացնում է Հայտատուն՝ Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (https://grants.hesc.am)՝ մինչև 2025 թվականի հունիսի 20-ը: Հայտերի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:
Մրցույթի հրավերի փաթեթը տեղադրված է Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (http://hesc.am):
Պահանջվող փաստաթղթերը Կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին ժամը 09:00-13:00 և 14:00-18:00 (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 808 սենյակ) մինչև 2025 թվականի հունիսի 27-ը ներառյալ:
Մրցույթի վերաբերյալ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության փորձարարական մշակումների և ինովացիոն ծրագրերի բաժնում` աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 18:00, հեռ.` +374 10 30 01 09 (830):