ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Այցելություն ՉԺՀ

16.09.2014

ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը մեկնել էր Չինաստանի Տյանցզին քաղաք` ներկա գտնվելու սեպտեմբերի 10-12-ը կազմակերպված  «Նոր չեմպիոնների հանդիպում» (Annual Meeting of the New Champions) ամենամյա միջոցառմանը, որին մասնակցել են  պետական գործիչներ, խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ, գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներ ավելի քան 90 երկրներից:

 

2007 թվականից անցկացվող ամենամյա այս միջոցառումը կազմակերպվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից:

 

2014 թվականի հանդիպման նշանաբանն էր  «Ստեղծել արժեքներ` ինովացիայի միջոցով»: Այն նպատակաուղղված էր գիտության և ինովացիայի միջոցով տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի քննարկմանը և մշակմանը: «Գիտություն և տեխնոլոգիա», «Ինովացիա և արդյունաբերություն» սեկցիաներում քննարկվել են խնդիրներ, որոնք ուղղված էին համագործակցության ինտերակտիվ հարթակի ստեղծմանը: Վերջինս ենթադրում է` ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխարհի արագ զարգացող ձեռնարկություններին կտրվեն հնարավորություններ մշակել ու իրականացնել արտադրության և առևտրի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին