Լեզուն՝ մշակույթի միջոցով
Նոյեմբերի 15-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում մասնակցել է «Լեզուն՝ մշակույթի միջոցով» միջազգային գիտաժողովին: ԵՊԼՀ 75-ամյակին նվիրված միջոցառումների շարքում կազմակերպված գիտաժողովում Ս. Հարությունյանը հանդես է եկել գիտության, բարձր տեխնոլոգիաների եւ ինովացիոն գործունեության բնագավառում Ռուսաստանի ու ԱՊՀ այլ երկրների հետ համագործակցության հեռանկարներին նվիրված զեկույցով:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին