ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ԳՊԿ Ոսկե մեդալ՝ Ռոբերտ Ավագյանին

29.03.2016

Մարտի 29-ին Երևանի ֆիզիկայի ինստիտուտում («Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամ) տեղի ունեցավ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանի 85-ամյակին նվիրված գիտական նստաշրջանի բացումը:

 

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Ավագյանը ներկայումս ղեկավարում է Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայում նոր իոնային արագացուցչային համալիրի ստեղծման նախագծային աշխատանքները, որի գործարկումը  կունենա շատ կարևոր նշանակություն Հայաստանում միջուկային ֆիզիկայի հետագա զարգացման համար:

 

Միջոցառման ընթացքում ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, շնորհավորելով գիտնականին, տեղեկացրեց, որ, հաշվի առնելով հիմնարար և կիրառական գիտությունների բնագավառում արդիական խնդիրների հետազոտություններում ձեռքբերումները, գիտական կադրերի պատրաստման և գիտության ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդն ու ներդրումները, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Հովսեփի Ավագյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալ»: