Մասնակցություն ՄՀՄԻ ֆինանսական կոմիտեի հերթական նիստին
2016 թ. ապրիլի 1-2-ը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ աշխատակազմի ղեկավար Լ. Մարդոյանը գործուղվել էր ՌԴ Դուբնա քաղաք՝ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ֆինանսական կոմիտեի նստաշրջանին մասնակցելու նպատակով:
Նստաշրջանի ընթացքում քննարկվել են ՄՀՄԻ 2015 թ. գործունեության արդյունքներն ու բյուջեի կատարողականը, 2016 թ. գիտահետազոտական գործունեության ծրագրերը, վերլուծվել են ՄՀՄԻ 2010-2016 թթ. զարգացման 7-ամյա պլանի ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները:
Քննարկվել են նաև ս.թ. մարտի 10-ից 11-ը կայացած ՄՀՄԻ ֆինանսական հարցերով լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նախագահին կից աշխատանքային խմբի նիստի արդյունքները, ինչպես նաև ՄՀՄԻ 2015 թ. ֆինանսական գործունեությունն ստուգող աուդիտորական կազմակերպության ընտրության և ՄՀՄԻ ֆինանսական գործունեությունը կարգավորող նորմատիվ փաստաթղթերի հետ կապված հարցեր:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին