ՄՐՑՈՒՅԹ
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Հեռանկարային ուղղություններով հետազոտական նախագծեր 2024» մրցույթը:
Մրցույթն ուղղված է գիտական և գիտատեխնիկական գործունեության կարևորագույն և հեռանկարային ուղղություններով ինովացիոն բնույթի մրցունակ և բարձր սոցիալ-տնտեսական ազդեցություն ունեցող առաջադեմ գիտահետազոտական նախագծերի իրականացմանը:
Մրցույթին մասնակցելու հայտը լրացնում և ներկայացնում է խմբի ղեկավարը՝ Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (https://grants.hesc.am)՝ մինչև 2024թ. հունվարի 5-ը ներառյալ: Հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:
Պահանջվող փաստաթղթերը Կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին ժամը 09:00-13:00 և 14:00-18:00 (Օրբելի եղբայրների 22, 8- րդ հարկ, 808 սենյակ) մինչև 2024թ. հունվարի 12-ը ներառյալ:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի գիտության քաղաքականության վարչության գիտական մշակումների պատվերի ձևավորման և ինովացիոն ծրագրերի բաժնից` աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 18:00, հեռ.` +374 10 210 140 (105)