ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

12.04.2019

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Սիրիայի Արաբական Հանրապետության տեղական ինքնակառավարման և բնապահպանության նախարարությունը վարչապետ Իմադ Խամիսի հովանու ներքո անցկացնելու է գիտաժողով՝ «Էկոլոգիական պլանավորում և դրա դերը կայուն զարգացման մեջ» խորագրով, որին մասնակցելու հրավեր է հղել նաև հայ մասնագետներին:

Գիտաժողովի անցկացման օրերը դեռևս հստակեցված չեն, սակայն դիմումների ընդունման վերջնաժամկետը ս.թ. ապրիլի 30-ն է: Նկատի ունենալով սույն հանգամանքը՝ ՀՀ ԱԳՆ-ը հայ մասնագետների մասնակցության նպատակահարմարության մասին կարող է կարծիք հայտնել ժամկետների հստակեցումից հետո՝ ըստ տվյալ պահի իրավիճակի: Մինչ այդ նախարարությունը առարկություն չունի, եթե մասնակցության ցանկություն ունեցող հայ մասնագետները ներկայացնեն իրենց հայտերը կազմակերպող կողմին:

Մասնակցության մանրամասները և դիմումաձևի օրինակը: