Սեմինար ԳՊԿ-ում
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության պահպանության առանձնահատկությունները» թեմայով սեմինարին, որը տեղի կունենա ս. թ. նոյեմբերի 2-ին ժամը 16.00, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Օրբելի 22, ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի կոնֆերանսների դահլիճ):
Սեմինարի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը կպարզաբանի բնագավառի օրենսդրության հիմնական դրույթները, կպատասխանի առաջադրված հարցերին:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին