ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների

05.02.2021

Հարգելի գործընկերներ,

ՀՀ կառավարության 2001 թ. նոյեմբերի 17-ի N 1121 որոշմամբ հաստատված Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգի և 2001 թ. նոյեմբերի 17-ի N 1123 որոշմամբ հաստատված  Գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգի համաձայն  ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու նպատակով անհրաժեշտ է մինչև ս.թ. փետրվարի 15-ը ներառյալ Գիտության կոմիտե ներկայացնել հայտեր (նաև խտասկավառակով):

 

Հայտերի ձևերը ներկայացված են հետևյալ հղումներով՝

 

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրի հայտ

 

Գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրի նպատակային-ծրագրային ֆինանսավորման հայտ