ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

21.06.2016

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեիև Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմի միջև 2016 թվականի հունվարի 19-ին կնքված «Համագործակցության մասին» մտադրությունների հուշագրի շրջանակներում կոմիտեն և թեմը, ցանկանալով նպաստել հայագիտական հետազոտությունների ոլորտում հայ-ռուսական գիտական համագործակցության զարգացմանը, հայտարարում են հետազոտական խմբերի կողմից ներկայացված նախագծերի և երիտասարդ գիտնականների անհատական աջակցության ծրագրերի մրցույթ՝ հետևյալ ուղղություններով.

- քաղաքագիտության, պատմության, արվեստագիտության, գրականագիտության, ինչպես նաև բանակաշինության ոլորտներին նվիրված  հետազոտություններ,

-   Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմի պատմությանը նվիրված հետազոտություններ:

Մրցույթի արդյունքում կֆինանսավորվեն մինչև 6 հետազոտական նախագծեր  և մինչև 2 անհատական աջակցության ծրագրեր:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մեկական տպագիր և էլեկտրոնային (խտասկավառակ) տարբերակներով:

Հայտերը ներկայացվում են ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե (Օրբելի եղբայրների փողոց 22, 7-րդ հարկ, 708 սենյակ)` աշխատանքային օրերին, ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00:

Հայտերն ընդունվում են մինչև 2016 թ. հուլիսի 29-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 210 140 +119:

Մրցույթի հրավերի փաթեթը: