Ասպիրանտուրայի բացում ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ում
Փետրվարի 15-ին գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը մասնակցեց ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում (ԱՌՀԻ) տեղի ունեցած «Քաղաքական ինստիտուտներ ու գործընթացներ» մասնագիտությամբ ասպիրանտուրայի բացման արարողությանը:
Ասպիրանտուրայի ծրագիրն իրականացվելու է ինստիտուտի ընթացիկ նախագծերի շրջանակներում հետազոտական աշխատանքի և ուսման զուգակցմամբ եւ գիտակրթական հաստատությունների հետ սերտ համագործակցությամբ:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին