Արվեստի ինստիտուտի հիմնադրման 50-ամյակի միջոցառումները շարունակվում են

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մասնակցեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանրապետական 9-րդ գիտական նստաշրջանի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ Ս. Հարությունյանը դրական գնահատեց վերջին տարիների ինստիտուտի գործունեությունը, հատկապես կարեւորեց երիտասարդների ներգրավումը գիտահետազոտական աշխատանքներին:
Երկօրյա գիտական նստաշրջանի ընթացքում կներկայացվի հայ արվեստին նվիրված մոտ չորս տասնյակ զեկուցում:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին