ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Քննարկման թեման գիտական աստիճանաշնորհման համակարգն է

25.09.2009

Այսօր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգի մշակման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը:


Ըստ ՀՀ կառավարության 2008-2012 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ հայեցակարգի հաստատումը ենթադրում է հաստատված նոր կարգերին եւ չափանիշներին համապատասխան ծրագրերի մշակում, անկախ փորձագիտական եւ գիտական աստիճանաշնորհման նոր համակարգի ներդրում, բյուջետային հատկացումների հստակեցում՝ գիտական ծրագրերի եւ թեմաների մրցույթների կազմակերպում:


Դիմելով հանձնաժողովի անդամներին՝ կոմիտեի նախագահը նշեց, որ հայեցակարգի նախագիծը դեռեւս ձեւավորման փուլում է, ունի լրամշակման կարիք, ինչի համար առաջարկեց  մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել  դիտողություններ ու առաջարկություններ ավելի լայն շրջանակներում քննարկումներ կազմակերպելու համար:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին