ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

11.04.2024

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 202 մրցույթը:

Մրցույթն ուղղված է ռազմարդյունաբերության մեջ օգտագործվելու ներուժ ունեցող երկակի նշանակության գիտահետազոտական աշխատանքները խթանելուն, երկակի նշանակության նոր տեխնոլոգիաների ստեղծմանը և դրանց պատրաստիության մակարդակի բարձրացմանն աջակցելուն, ռազմական արտադրության մեջ գիտական հետազոտությունների արդյունքների կիրառմանը նպաստելուն, գիտական և ռազմարդյունաբերական գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջև համագործակցությունը զարգացնելուն:

Մրցույթի մասնակցության հայտը լրացնում և ներկայացնում է գիտահետազոտական խմբի ղեկավարը Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (https://grants.hesc.am)՝ մինչև 2024 թվականի մայիսի 24: Հայտերի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

Մրցույթի հրավերի փաթեթը տեղադրված է Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (http://hesc.am):

Պահանջվող փաստաթղթերը Կոմիտե են ներկայացվում առձեռն աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-13:00 և 14:00-18:00 (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 808 սենյակ), մինչև 2024 թվականի մայիսի 31-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության փորձարարական մշակումների և ինովացիոն ծրագրերի բաժնում` աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 18:00, հեռ.` +374 10 210 140 (105):

ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐԻ ՓԱԹԵԹԸ