2019-ին կոմիտեն կֆինանսավորի երիտասարդ գիտնականների 7 դպրոց
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի 2018 թ. դեկտեմբերի 17-ի N 59-Ա/Ք հրամանով հաստատվել է ՀՀ 2019 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկը:
Գալիք տարում կոմիտեն կֆինանսավորի երիտասարդ գիտնականների 7 դպրոց:
Ուշադրություն
Ցանկում ընդգրկված երիտասարդ գիտնականների դպրոցներ կազմակերպող կազմակերպություններին խնդրում ենք միջոցառումից առնվազն մեկ ամիս առաջ կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին ներկայացնել միջոցառման անցկացման և մասնակցության պայմանների վերաբերյալ հայտարարություն` հայերեն, անգլերեն և ռուսերեն տարբերակներով, իսկ միջոցառումից հետո` եռօրյա ժամկետում` լուր միջոցառման կայացման մասին:
Նշված տեղեկությունները կհրապարակվեն Կոմիտեի կայքում`միջոցառմանը ավելի շատ մասնակիցներ ներգրավելու նպատակով: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի էլեկտրոնային հասցեն է` pr.scs@scs.am: