ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները շարունակվում են

05.10.2012

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն անցկացրեց բաց հանրային քննարկում  «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ:

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցում էին ակադեմիկոսներ, գիտական կազմակերպությունների ղեկավարներ, բուհերի ռեկտորներ եւ շահագրգիռ այլ անձինք:

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը ներկայացրեց նախագիծը՝ համեմատություններ անցկացնելով «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ գործող օրենքի հետ:

 

Հանդիպման ժամանակ հնչեցին բազմաթիվ  կարծիքներ, ներկայացվեցին առաջարկություններ եւ դիտողություններ: Նորմատիվ եւ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների կազմակերպման եւ իրականացման կարգի համաձայն՝  Գիտության պետական կոմիտեում կվերլուծվեն եւ կամփոփվեն ստացված առաջարկություններն ու դիտողությունները, դրանց հիման վրա կկատարվեն նախագծի անհրաժեշտ լրամշակումներ, եւ 15-օրյա ժամկետում կներկայացվի նախագծի լրամշակված տարբերակը:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին