«Կրթության ժամանակակից հիմնախնդիրները» երիտասարդ գիտնականների ամառային դպրոցի մասնակիցների հեղինակային նախագծերի ժողովածու
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչության տպարան, 2016 թ., Երևան, 239 էջ
«Կրթության ժամանակակից հիմնախնդիրները» նյութերի ժողովածուն ընդգրկում է ՀՊՄՀ-ում նույն թեմայով անցկացված երիտասարդ գիտնականների ամառային դպրոցի մասնակիցների հեղինակային նախագծերը: Տվյալ նախագծերը կրթության ժամանակակից հիմնախնդիրների ուղղությամբ կատարված գիտական, հեղինակային հետազոտություններ են: Առաջին բաժնում տեղադրված են երիտասարդ գիտնական թեկնածուների, դոցենտների հեղինակային նախագծերը: Երկրորդ բաժնում՝ տեղ են գտել ՀՊՄՀ-ի ասպիրանտների և հայցորդների նախագծերը: Երրորդ բաժնում ընդգրկված են ՀՊՄՀ մագիստրոսների և նրանց ղեկավարների համատեղ հետազոտությունների վերլուծությունների արդյունքները: