Ս. Հարությունյանն ընդունել է Բելառուսի պատվիրակությանը
Նոյեմբերի 16-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահն ընդունեց Բելառուսի Հանրապետության պատվիրակությանը` Գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինի գլխավորությամբ:
Կոմիտեի նախագահը ողջունեց հյուրերին՝ նշելով, որ Բելառուսի հետ գիտության ոլորտում համագործակցությունն արդեն տարիների փորձ ունի և տվել է շոշափելի արդյունքներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրներում գիտության ոլորտի առկա իրավիճակը, ներկայացրեցին առաջիկա ծրագրերը: Կոմիտեների նախագահները նշեցին նաև առկա հիմնախնդիրների, դրանց լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին:
Կողմերն անդրադարձան նաև նոյեմբերի 17-ին Երևանում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության երկրների կրթության և գիտության նախարարների հանդիպմանը, որի նպատակն է քննարկել Եվրոպական Միության հետազոտությունների և նորարարության «Հորիզոն-2020» շրջանակային ծրագրի Արևելյան գործընկերության երկրների մասնակցության հեռանկարները, այդ թվում՝ ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցության զարգացման խնդիրները, ինչպես նաև՝ ՀՀ հետազոտությունների և նորարարության բնագավառի մրցունակության բարձրացման հարցերը և Եվրոպական հետազոտական տարածքին այդ բնագավառի ինտեգրման հեռանկարները:
Պարոն Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս ակտիվ շարունակել համագործակցությունը Բելառուսի հետ՝ համատեղ գիտական ծրագրեր իրականացնելու, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ միջոցառումներ կազմակերպելու մասով:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին