Ի գիտություն
Հուլիսի 15-ին ՀՀ գիտության կոմիտեում անցկացվել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ս.թ. հունիսի 15-ին հայտարարված երկու ներքին մրցույթների թեսթավորման փուլը:
ՀՀ գիտության կոմիտեի անձնակազմի կառավարման բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպչի (ծածկագիր՝ 18-1-28.3-Մ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ներքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել է Լուսինե Աշոտի Մարտիրոսյանը:
ՀՀ գիտության կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի (ծածկագիր՝ 18-1-28.2-Ղ4-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված ներքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել է Շուշանիկ Ազատի Աղաբեկյանը: