ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

26.08.2019

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով գրանցվելով  https://grants.scs.am/ հասցեում)` 2019 թ. օգոստոսի 27-ից 2019 թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ, մինչև Երևանի ժամանակով ժամը 18:00:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտական քաղաքականության վարչության գիտական քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 17:00, հեռ.` 21-01-40 (118):

 

Մրցույթի հրավերի փաթեթը

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն