ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հանդիպում ԱՄՆ պաշտպանության միջազգային գործակալության ներկայացուցիչների հետ

21.07.2009

Այսօր գիտության պետական կոմիտեի նախագահը հանդիպեց ԱՄՆ պաշտպանության միջազգային գործակալության, ինչպես նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակը Հայաստանում համաճարակային հիվանդությունների ծագման եւ կանխարգելման ծրագրի կազմակերպական խնդիրներն էին:

 

Սամվել Հարությունյանը խիստ կարեւորեց նման ծրագրի իրականացումը Հայաստանում, միաժամանակ նշելով, որ ծրագրի արդյունավետությունը հիմնականում պայմանավորված է ծրագրային գործընթացների ճիշտ կազմակերպմամբ եւ անցկացմամբ:

 

Ծրագիրը ներառելու է նաեւ գիտակրթական գործընթացներ, որոնց կազմակերպմանը վերաբերող հարցերն էլ քննարկվեցին հանդիպման ընթացքում:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին