ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ընդունելություն ՀՀ վարչապետի մոտ

23.04.2009

Ապրիլի 22-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը մասնակցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ք. Դուբնա) տնօրեն Ալեքսեյ Սիսակյանի, ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանի հանդիպմանը։

 

Կողմերը քննարկել են Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ Հայաստանի հետագա համագործակցության զարգացման հարցեր։


Հանդիպման ընթացքում կարեւորելով Հայաստանում ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի հետագա զարգացումը՝ հավանություն է տրվել խնդրի համակողմանի քննարկման նպատակով Երեւանում միջազգային գիտական համաժողով հրավիրելու գաղափարին:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին