Ի գիտություն
ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի կողմից կազմակերպվում է Գիտությամբ զբաղվող կանանց և աղջիկների 3-րդ միջազգային օրվան նվիրված «Գիտության մեջ հավասարություն՝ հանուն խաղաղության և զարգացման» խորագրով միջազգային ֆորումը, որը տեղի կունենա 2018 թ. փետրվարի 8-9-ին Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի գլխամասում: Միջոցառմանը, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, կարող է մասնակցել նաև Հայաստանը:
Միջոցառմանն առնչվող այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://womeninscienceday.org/2018ConceptNoteThemes.html: