Ի գիտություն
2019 թ. հունիսի 20-24-ը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի կունենա Մանրէաբանության ամերիկյան ասոցիացիայի (ՄԱԱ) ASM Microbe 2019 գիտաժողովը: Սեղմագրեր կարելի է ներկայացնել հետևյալ թեմատիկ ուղղություններով՝
-հակամանրէային դեղամիջոցներ և դիմադրողականություն,
-կիրառական գիտություն և գիտություն շրջակա միջավայրի վերաբերյալ,
-կլինիկական վարակներ և պատվաստանյութեր,
-կլինիկական և հանրային առողջապահական մանրէաբանություն,
-բնապահպանություն, էվոլյուցիա և կենսաբազմազանություն,
-կրող-մանրէ կենսաբանություն,
-մոլեկուլային կենսաբանություն և ֆիզիոլոգիա,
-մանրէաբանություն:
Գիտաժողովին մասնակցության մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով. https://www.asm.org/index.php/asm-microbe-2019:
Վերոնշյալ գիտաժողովին մասնակցության հայտ ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է մասնակցի տվյալները մինչև ս.թ. նոյեմբերի 23-ը ներկայացնել ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե՝ info@scs.am էլեկտրոնային փոստի հասցեով: