ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՀՀ նախագահն ընդունել է հայ և գերմանացի գիտնականներին

14.10.2019

Հոկտեմբերի 11-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է գերմանական հայտնի «ԴԵԶԻ» (DESY) գիտահետազոտական կենտրոնի և նրա գործընկերներ՝ Երևանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչներին:

Նախագահ Արմեն Սարգսյանը 2018թ. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կատարած պաշտոնական այցի ընթացքում հյուրընկալվելով «ԴԵԶԻ»-ում՝ կարևորել էր հայ գործընկերների հետ համագործակցության հետագա սերտացումը:

«ԴԵԶԻ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հելմուտ Դոշի գլխավորությամբ գերմանացի գիտնականների խումբը Հայաստան է ժամանել հայ գործընկերների հետ առկա գիտական համագործակցությունն առավել խորացնելու նպատակով:

«ՔԵՆԴԼ» ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ներկայացուցիչներն իրենց հերթին նույնպես տեղեկություններ են ներկայացրել համագործակցության ուղղությունների մասին:

Ավելին՝ ՀՀ նախագահի կայքից