Արկադի Ահարոնյան, Սոնա Սարգսյան
ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2020 թ., Երևան, 160 էջ, 48 էջ գունավոր ներդիր
Աշխատությունը նվիրված է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 90-ամյակին: Գիրքը հրատարակության է երաշխավորել Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման վերլուծության գիտական կենտրոնի գիտական խորհուրդը:
Գրքում տրված է հանրապետության վնասակար պարազիտ գաղձերի տարածվածության արդի վիճակը տարբեր հողատարածքներում, ոռոգման և մելիորատիվ համակարգերում , այլևայլ կառույցներում: Նկարագրված են դրանց վնասակարության և կենսաէկոլոգիական առանձնահատկություններ: Բերված են պայքարի նոր միջոցառումներ և արտադրական պայքարի լուսանկարներ:
Աշխատությունը նախատեսված է բարձրագույն և միջնակարգ գյուղատնտեսական և կենսաբանական ուսումնական հաստատությունների ուսանողների, բույսերի պաշտպանության մասնագետների, կենսաբանների, գյուղատնտեսության առաջնային արտադրանքով զբաղվող օգտատերերի համար: