ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Անկախ պետությունների համագործակցությունը՝ ինովացիոն ոլորտում

04.10.2011

Սեպտեմբերի 28-29-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը Մինսկում մասնակցել է  Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակին նվիրված միջազգային գիտա-գործնական գիտաժողովի աշխատանքներին:

 

Գիտաժողովում քննարկվել են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության հարցեր, մասնավորապես՝ գիտության, ինովացիոն գործունեության, էներգետիկ անվտանգության, տեռորիզմի եւ հանցագործության դեմ պայքարի բնագավառներում:

 

Հայկական պատվիրակությունը մասնակցել է «Գիտությունը  եւ ԱՊՀ անդամ երկրների ինովացիոն համագործակցությունը» ենթախմբի աշխատանքներին: Ս. Հարությունյանը ներկայացրել է զեկուցում՝ «Գիտության, բարձր տեխնոլոգիաների եւ ինովացիոն գործունեության բնագավառում  այլ երկրների հետ Հայաստանի համագործակցության հեռանկարները» թեմայով:

 

Հայաստանից գիտաժողովին մասնակցել են նաեւ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը եւ ԳԱԱ քիմիայի եւ երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լեւոն Թավադյանը:

 

Գիտաժողովի ավարտին ընդունված հայտարարության մեջ կարեւորվել են ԱՊՀ անդամ-երկրների համատեղ արտադրական եւ ֆինանսական համակարգերի ստեղծումն ու ընդլայնումը, ինովացիոն գործունեության, էներգետիկայի եւ այլ բնագավառներում տարածաշրջանային համագործակցության զարգացումը:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին