Գիտաժողով՝ նվիրված Մատենադարանի հիմնադրման 50-ամյակին
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը մասնակցեց Մատենադարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված գիտաժողովին:
Պարոն Հարությունյանն իր ելույթում կարեւորեց գիտաժողովի կազմակերպումը՝ նշելով. «Մատենադարանի գործունեությունը միշտ եղել է պետության ուշադրության կենտրոնում, քանի որ այն իր առաջնակարգ դերն ունի համայն հայության պատմության մեջ: Հույս ունեմ, որ այս գիտաժողովը զարգացման նոր էջ կբացի ինստիտուտի համար»:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին