ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայտարարություն

18.10.2010

ԱՊՀ Տնտեսական խորհրդի 2009թ. հունիսի 19-ի որոշմամբ ընդունված «ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020թ. ժամանակահատվածի համար համագործակցության միջպետական նպատակային ծրագրի» շրջանակում նախատեսվում է գիտահետազոտական, ներդրումային, կազմակերպակառավարչական և ճյուղային մեկնարկային ինովացիոն նախագծերի իրականացում:

 

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է լրացնել ինովացիոն նախագծերի տեղեկատվական քարտի ձևը և էլեկտրոնային տարբերակով ներկայացնել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմ (հասցե՝ Օրբելի եղբայրների 22) կամ ուղարկել info@scs.am էլեկտրոնային հասցեով:

 

Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 210 140 (119):

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե