ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայաստանը՝ «Երկրի զննման խումբ» (GEO) նախաձեռնության անդամ

22.11.2014

Նոյեմբերի 13-14-ը Ժնևում տեղի է ունեցել «Երկրի զննման խումբ» (Group on Earth Observations -GEO) համաշխարհային նախաձեռնության 11-րդ գագաթաժողովը, որի ժամանակ Հայաստանի Հանրապետությունը հայտարարվել է GEO-ի 94-րդ անդամ:

 

Գաթաժողովի աշխատանքներին Հայաստանից մասնակցել են ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ա. Սաղաթելյանը և աշխատակից Շ. Ասմարյանը: Ա. Սաղաթելյանը ներկայացրել է GEO նախաձեռնությանն անդամակցելու համար ՀՀ-ում առկա նախադրյալները և ՀՀ պատրաստակամությունը՝ ընդունելու և իրականացնելու նշված բնագավառում միջազգայնորեն ստանդարտավորված գիտական տեղեկատվության մատչելիության ու հասանելիության ապահովմանն ուղղված GEO-ի գործողությունների պլանը:

 

ՀՀ-ում GEO-ի աշխատանքները համակարգվելու են հիմնականում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից: