ՀՀ ԳԱԱ-ում քննարկվեցին գիտության ոլորտի զարգացման գերակա ուղղությունները

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ-ում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ներկայացրեց «Գիտության ոլորտի զարգացման գերակա ուղղությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ակադեմիայի եւ կոմիտեի ներկայացուցիչները:
Գիտության ոլորտի զարգացման գերակա ուղղությունների սահմանումը բխում է ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշման պահանջներից: Նախագիծը ՀՀ կառավարություն կներկայացվի 2009 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակում:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին