ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

01.12.2017

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է կանաչ քիմիայի ոլորտում գիտահետազոտական ծրագրերի համար նախատեսված «UNESCO/PhosAgro/IUPAC» դրամաշնորհային մրցույթ, որին, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետություն, կարող է մասնակցել նաև Հայաստանը:

Դրամաշնորհները տրամադրվում են խոստումնալից և նորարար այնպիսի ծրագրերի համար, որոնք հնարավոր է իրականացնել մեկ տարվա ընթացքում և որոնք կներկայացվեն գիտահետազոտական թիմ ղեկավարող կամ անհատ երիտասարդ գիտնականների կողմից (տարիքային սահմանափակում՝ 39 տ.): Հատուկ դրամաշնորհ է նախատեսված ֆոսֆոգիպսի մշակման և կիրառման ոլորտում նորարարություններ պարունակող կանաչ քիմիայի ոլորտի ծրագրերի համար:

Մրցույթին առնչվող այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ http://www.unesco.org/new/en/natural-sciences/science-technology/basic-sciences/chemistry/green-chemistry-for-life/ և http://www.unesco.org/new/en/natural-sciences/science-technology/basic-sciences/chemistry/green-chemistry-for-life/how-to-apply/: