Մրցույթի արդյունքները հայտնի են
Մարտի 5-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հրաման է ստորագրել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիայի հետ համատեղ անցկացված գիտական հետազոտությունների բազմակողմ ծրագրերի աջակցության միջազգային մրցույթի արդյունքում երաշխավորված գիտական ծրագիրը հաստատելու և ֆինանսավորելու մասին: Մրցույթի արդյունքում կֆինանսավորվի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից Սերգեյ Մինասյանի ղեկավարած «Տարածաշրջանի գեոէկոլոգիայի վրա էներգետիկայի ազդեցության գնահատման մեթոդների և տեխնոլոգիաների մշակումը» ծրագիրը: