ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Թեմաների ֆինանսավորումը կշարունակվի

04.06.2012

ՀՀ ԿԳՆ  գիտության պետական կոմիտեում կազմակերպվել է 2011-2012 թթ. գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ իրականացված գիտական թեմաների ընթացիկ հաշվետվությունների գիտական փորձաքննությունը: Հաշվետվությունները եւ փորձաքննության արդյունքները տրամադրվել են համապատասխան բնագավառների մասնագիտական փորձագիտական հանձնաժողովներին եւ հաստատվել նրանց կողմից:

 

Մայիսի 18-ին տեղի է ունեցել գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման գիտական թեմաների ընթացիկ հաշվետվությունների գնահատման մասնագիտական փորձագիտական խորհուրդների նախագահների նիստը, որի ընթացքում հաստատվել են փորձաքննության արդյունքները եւ ընդունվել հաշվետվությունները, ինչպես նաեւ որոշվել է շարունակել իրականացվող գիտական թեմաների ֆինանսավորումը:

 

2011 թ. թեմաների ընթացիկ  հաշվետվությունների փորձաքննության արդյունքները:

 

Հիշեցնենք, որ 2010 թ. հոկտեմբերի 20-ին հայտարարվել էր Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ, որի արդյունքում հաստատվել եւ ֆինանսավորման էին երաշխավորվել մինչեւ 2 տարի տեւողությամբ 130 գիտական ծրագրեր: Դրանք իրականացվելու էին 2-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի կողմից՝ ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում հետազոտություններ անցկացնելու նպատակով:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին