Մրցույթի արդյունքները հայտնի են
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի 2018 թ. հոկտեմբերի 1-ի N 1286-Ա/2 հրամանով հաստատվել է «Բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին (մինչև 35 տարեկան) հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի» արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ղեկավարների ցուցակը:
Մրցույթին մասնակցելու համար դիմած 68 գիտաշխատողներից հաղթող են ճանաչվել 22-ը: Նրանք մեկ տարի ժամկետով, 2018 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած, կստանան ամսական 75 000 ՀՀ դրամ` հավելավճարի տեսքով:
Ընտրված թեմաները «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Հասարակական գիտություններ», «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառներից են: