Աջակցություն՝ գիտական գործուղումների իրականացմանը
Ծրագրի մասին
Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվում`
- գիտաշխատողի գիտական գործուղման ճանապարհածախսը փոխհատուցելու համար,
- գիտության ոլորտում գործող միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի կամ հուշագրերի շրջանակներում և միջազգային համագործակցության զարգացմանը նպաստելու նպատակով գործուղման համար:
Ովքե՞ր կարող են դիմել
ՀՀ-ում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրերում ընդգրկված գիտաշխատողները։
Դիմելու կարգ
Աջակցություն ստանալու նպատակով ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե պաշտոնական գրությամբ դիմում է կազմակերպության ղեկավարը գիտաշխատողի գիտական գործուղման մեկնելու օրվանից առնվազն երեսուն օր առաջ։
Անհրաժեշտ փաստաթղթեր
- Դիմում,
- գիտական գործուղման ճանապարհածախսը փոխհատուցելու հայտ,
- Գիտական միջոցառման կազմակերպիչի հրավեր կամ գործուղվող գիտաշխատողի զեկույցն ընդունելու մասին ծանուցում։
Գիտության ոլորտում գործող միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի կամ հուշագրերի շրջանակներում և միջազգային համագործակցության զարգացմանը նպաստելու նպատակով գործուղման համար ֆինանսական միջոցներ տրամադրելու հիմք է հանդիսանում գործուղման մասին ընդունված իրավական ակտը կամ կազմակերպիչի պաշտոնական հրավերը:
Խորհրդատվություն, օգտակար հղումներ
Արշավախումբ կազմակերպելու, գիտական գործուղման ճանապարհածախսը փոխհատուցելու, գիտության ոլորտում գործող միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի կամ հուշագրերի շրջանակներում և միջազգային համագործակցության զարգացմանը նպաստելու նպատակով գործուղման համար ֆինանսական միջոցներ տրամադրելու կարգ
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական ծրագրերի իրականացման աջակցության բաժին՝ հեռ՝ (+374 10) 210 140 (+113)
ՀՀ ԿԳՄՍՆ թեժ գիծ՝ (+374 10) 59-96-00, տեղեկատու հեռախոս՝ (+374 10) 52-73-43