ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ԳՊԿ Ոսկե մեդալ՝ Գեորգի Կադիշեւսկուն

27.11.2012

Նոյեմբերի 23-24-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը ՌԴ Դուբնա քաղաքում մասնակցեց Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) անդամ պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների հերթական նստաշրջանին:

 

Նիստերի օրակարգում ընդգրկված էին ելույթներ ՄՀՄԻ գիտական խորհրդի 112-րդ նիստի երաշխավորումների, ինստիտուտի 2013 թ. բյուջեի եւ ՄՀՄԻ անդամ պետությունների 2014-2016 թթ. անդամավճարների նախագծերի մասին: Քննարկվել են  ՄՀՄԻ մասնակցությամբ հիմնադրված իրավաբանական անձանց գործունեության արդյունքները եւ եվրոպական կառույցների (ESHRI, CERN եւ այլն) հետ ՄՀՄԻ համագործակցության վերաբերյալ հարցեր:

 

Դուբնա այցելության ընթացքում Ս. Հարությունյանը Գիտության պետական կոմիտեի Ոսկե մեդալ է հանձնել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի  գիտական ղեկավար, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Գեորգիի Կադիշևսկուն: Պարգեւը տրվել է գիտնականի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ` հաշվի առնելով նրա՝ գիտության ոլորտի զարգացման եւ գիտական կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ ավանդն ու ներդրումները, ինչպես նաեւ՝  Հայաստանի եւ Ռուսաստանի գիտնականների միջեւ համագործակցության զարգացման ուղղությամբ երկարամյա ու արդյունավետ աշխատանքը:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին