ՄՐՑՈՒՅԹ
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը եւ Ֆրանսիայի Հանրապետության Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը (CNRS) 2009 թվականի հունվարի 20-ին կնքված «Գիտական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում հայտարարում են գիտական հետազոտությունների ոլորտում երկկողմ փոխգործակցության առաջարկների մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունները եւ Ֆրանսիայի Հանրապետության Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի միավորումները:
Մրցույթը ներառում է ճշգրիտ, բնական, հասարակագիտական եւ հումանիտար գիտությունների բոլոր բնագավառների հիմնարար եւ կիրառական հետազոտությունները:
Մրցույթի պայմաններին եւ հրավերի փաթեթին ծանոթանալու համար այստեղ: