ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՀՄԻ անդամ պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների հանձնաժողովի նստաշրջան Դուբնայում

30.03.2010

2010 թվականի մարտի 25-26-ը Դուբնայում կայացավՄիջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) անդամ պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների հանձնաժողովի հերթական նստաշրջանը:

 

Նստաշրջանին մասնակցելու նպատակով Դուբնա էին մեկնել ՄՀՄԻ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը եւ կոմիտեի աշխատակազմի ղեկավար Կ. Հայրապետյանը:

 

Նիստերում քննարկվող հիմնական թեմաներն էին՝ ինստիտուտի 2003-2009 թթ. գործունեությունը, իրականացված կարեւորագույն ծրագրերի  արդյունքները, ինստիտուտի ֆինանսական կոմիտեի նիստի արդյունքները, ինչպես նաեւ՝ 2010-16 թթ. զարգացման հեռանկարները: Օրակարգում էր  նաեւ  ՄՀՄԻ տնօրենի ընտրությունը. բաց քվեարկությամբ  միաձայն ինստիտուտի տնօրեն ընտրվեց ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ա. Սիսակյանը:

 

Այցելության ընթացքում կոմիտեի նախագահը հանդիպել է  նաեւ Մոսկվայի հայ գործարարների հետ: Հանդիպման ժամանակ պարոն Հարությունյանը ներկայացրել է Հայաստանում գիտության զարգացման եւ հնարավոր համագործակցության հեռանկարները:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին