Աջակցություն՝ արշավախումբ կազմակերպելուն և գիտական գործուղումների իրականացմանը
Ծրագրի մասին
Ծրագրի շրջանակում ֆինանսական միջոցներ են տրամադրվում դաշտային հնագիտական գիտահետազոտական աշխատանքների կատարման նպատակով արշավախումբ կազմակերպելու համար:
Ովքե՞ր կարող են դիմել
Ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ-ում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրերում ընդգրկված գիտաշխատողները։
Դիմելու կարգ
Աջակցություն ստանալու նպատակով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե պաշտոնական գրությամբ դիմում է կազմակերպության ղեկավարը արշավախմբի՝ դաշտային աշխատանքների մեկնելու օրվանից առնվազն երեսուն օր առաջ։
Անհրաժեշտ փաստաթղթեր
- Դիմում
- հնագիտական տարածքներում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով տրված թույլտվությունը (բաց թերթիկ, այլ),
- դաշտային պայմաններում հնագիտական գիտահետազոտական աշխատանքներ կատարելու՝ հաստատված ծրագիրը,
- արշավախմբի ղեկավարի տվյալները,
- ծախսերի նախահաշիվը,
- արշավախմբի մասնակիցների ցուցակը։
Արշավախմբի աշխատանքներն ավարտվելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում Կազմակերպության ղեկավարը պաշտոնական գրությամբ Կոմիտե է ներկայացնում սահմանված կարգով ընդունված դաշտային աշխատանքների գիտական հաշվետվության պատճենը՝ կցելով Կոմիտեի կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով իրականացված ծախսերը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Խորհրդատվություն, օգտակար հղումներ
Արշավախումբ կազմակերպելու, գիտական գործուղման ճանապարհածախսը փոխհատուցելու, գիտության ոլորտում գործող միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի կամ հուշագրերի շրջանակներում և միջազգային համագործակցության զարգացմանը նպաստելու նպատակով գործուղման համար ֆինանսական միջոցներ տրամադրելու կարգ
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական ծրագրերի իրականացման աջակցության բաժին՝ հեռ՝ (+374 10) 210 140 (+113)
ՀՀ ԿԳՄՍՆ թեժ գիծ՝ (+374 10) 59-96-00, տեղեկատու հեռախոս՝ (+374 10) 52-73-43