2019 թ., Երևան
Ս. Գալստյան, Կ. Ենկոյանի, Ս. Քոչարյան, Ա. Նազարյան, Գ. Վարդանյան
Ուղեցույցը նախատեսված է ՀՀ զինված ուժերի հրամանատարական կազմի և բուժծառայության անձնակազմի, ինչպես նաև ԵՊԲՀ դասավանդման պրոցեսում կիրառելու համար:
Գերբարձր հաճախականության էլեկտրամագնիսական դաշտի ոչ ջերմային ինտենսիվության ազդեցությանը ենթարկվող անձանց բժշկական հսկողության մասին ուղեցույցը ՀՀ զինված ուժերում ռադիոլոկացիոն կայաններում անձնակազմի ծառայողական գործունեության բժշկական հսկողության հիմնախնդիրների մասին է: Վերլուծվում են ԳԲՀ ԷՄԴ-ի ոչ ջերմային ինտենսիվության ազդեցության ենթարկվող անձանց բուժապահովման գործնական բոլոր ուղղությունները: