ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ընդունվել են «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՀՀՌՀ-2013» մրցույթի թեմաների ընթացիկ հաշվետվությունները

29.04.2014

Ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայ-ռուսական հիմնարար գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՀՀՌՀ-2013» միջազգային մրցույթի գիտական թեմաների հայտերի գնահատման նպատակով ձևավորված մասնագիտական փորձագիտական խորհրդի նիստը:

 

Օրակարգում մրցույթի թեմաների ընթացիկ հաշվետվությունների փորձաքննության արդյունքների քննարկումը և հաշվետվությունների ընդունումն էր: Նիստում քննարկվել և հավանություն է տրվել «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՀՀՌՀ-2013» մրցույթի թեմաների ընթացիկ հաշվետվությունների գնահատման սկզբունքներին և մեթոդաբանությանը: Այնուհետև ներկայացվել է տեղեկատվություն 2013-2014 թթ. գիտական թեմաների կատարման ընթացքի ու արդյունքների վերաբերյալ: Հանձնաժողովը ծանոթանացել է հաշվետվություններում առկա տեղեկատվության վերլուծությանն ու գիտական արդյունքների մասին վիճակագրական տվյալներին (հրապարակումներ, զեկուցումներ, գիտաժողովների մասնակցություն և այլն) և հաստատել է փորձաքննության արդյունքներն ու ընդունել հաշվետվությունները:

 

Նիստում որոշվել է հետագայում միջազգային համատեղ մրցույթների հրավերներում որպես դրույթ ներառել նաև համատեղ հրապարակումների պահանջը:

 

«ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՀՀՌՀ-2013» մրցույթի ֆինանսավորվող ծրագրերի ընթացիկ հաշվետվությունների ամփոփագրերը

 

Տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժին