ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2018» ՄՐՑՈՒՅԹ:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ մինչև 2018 թվականի ապրիլի 16-ը:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական ծրագրերի իրականացման աջակցության բաժնում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00 (հեռախոսներ՝ 21-01-40 (*113), 21-01-40 (*116)):
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե