ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) հետ համատեղ անցկացնում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ – ՎԳԱՀ – 2025» միջազգային մրցույթը (այսուհետ՝ Մրցույթ):
Մրցույթն ուղղված է «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ», «Գյուղատնտեսական գիտություններ» և «Հասարակական և հումանիտար գիտություններ (մասնավորապես՝ հայագիտության և վրացագիտության» բնագավառներում գիտական հետազոտությունների զարգացմանը և միջազգային համագործակցության խթանմանը:
Մրցույթին մասնակցության հայտը լրացնում և ներկայացնում է Խմբի ղեկավարը՝ Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգիմիջոցով (https://grants.hesc.am)՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 15-ը: Հայտերի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:
Պահանջվող փաստաթղթերը Կոմիտե է ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին, ժամը 09:00-13:00 և 14:00-18:00 (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 806 սենյակ) մինչև 2024 թվականի հոկտեմբերի 22-ը ներառյալ:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության միջազգային համագործակցության բաժնից` աշխատանքային օրերին, ժամը 10:00 - 17:00 (հեռախոս՝ 21-01-40 (115):