ԳՊԿ պատվոգրեր՝ ԵԳԻ հիմնադրման 80-ամյակի առթիվ
Նոյեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ-ում Երկրաբանական գիտությունների ինստիտուտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում ինստիտուտի աշխատակիցներ Հրաչյա Շահինյանը, Արա Ավագյանը, Լիլիթ Սահակյանը և Յուրի Սայադյանը պարգևատրվել են ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի պատվոգրերով՝ գիտության և տեխնիկայի բնագավառում ունեցած ձեռքբերումների և գիտության ոլորտում երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար:
ԵԳԻ 80-ամյակի կապակցությամբ գիտնականներին պարգևներ են հանձնել նաև ՀՀ Կառավարության աշխատակազմի, կրթության և գիտության նախարարության, բնապահպանության նախարարության, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչները:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին